16:53  ,  8 փետրվարի, 2022

Պեկին-2022. Շվեդիան 4 ոսկե մեդալով դարձյալ բարձրացավ առաջին տեղ (ֆոտո)

Պեկինում շարունակվող 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում Շվեդիան նվաճեց չորրորդ ոսկե մեդալը եւ դարձյալ գլխավորեց մեդալային հաշվարկը։

Դահուկային սպորտի կանանց արագավազքում Շվեդիային ոսկե եւ արծաթ մեդալներ բերեցին Յուննա Սունդլինգն ու Մայա Դալկվիստը։

Երկրորդ տեղ բարձրացավ Նիդերլանդների հավաքականը, որը ոսկե եւ արծաթ մեդալներ նվաճեց չմշկավազքի տղամարդկանց 1500 մետրում։

Դահուկային սպորտ, կանայք, արագավազք

  1. Յուննա Սունդլինգ (Շվեդիա)՝ 3.09,68
    2. Մայա Դալկվիստ (Շվեդիա)՝ +2,88
    3. Ջեսիկա Դիգինս (ԱՄՆ)՝ +3,16

Դահուկային սպորտ, տղամարդիկ, արագավազք

  1. Յոհանես Կլեբո (Նորվեգիա)՝ 2.58,06
    2. Ֆեդերիկո Պելեգրինո (Իտալիա)՝ +0,26
    3. Ալեքսանդր Տերետյեւ (Ռուսաստան)՝ +1,31

Չմշկավազք, տղամարդիկ, 1500 մետր

    1. Կիելդ Նեյս (Նիդերլանդներ)՝ 1.43,21
      2. Թոմաս Քրոլ (Նիդերլանդներ)՝ 1.43,55
      3. Կիմ Մին Սոկ (Հարավային Կորեա)՝ 1.44,24

Սնոուբորդ, կանայք, զուգահեռ գերհսկա ոլորավայրէջք

  1. Էստեր Լեդեցկա (Չեխիա)
    2. Դանիելա Ուլբինգ (Ավստրիա)
    3. Գլորիա Կոտնիկ (Սլովենիա)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English