01:56  ,  8 փետրվարի, 2022

«Աթլետիկն» ուժեղ էր «Էսպանյոլից» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 23-րդ տուրում «Աթլետիկոն» փետրվարի 8-ին Բիլբաոյում ընդունեց կատալոնական «Էսպանյոլին» եւ առավելության հասավ 2։1 հաշվով։

5-րդ րոպեին հաշիվն արդեն 1։1 էր։ Երրորդ րոպեին հոլանդացի հարձակվող Տոնի Դե Վիլիենան գրավեց դաշտի տերերի դարպասը, սակայն 5-րդ րոպեին իսպանացի կիսապաշտպան Օյան Սանսետը վերականգնեց հավասարությունը։ «Աթլետիկի» հաղթական գոլը 16-րդ րոպեին խփեց իսպանացի պաշտպան Ինյիգո Մարտինեսը։

«Աթլետիկը» 34 միավորով 8-րդն է։ «Էսպանյոլը» 13-րդ տեղում է՝ 27  միավոր։

Իսպանիայի առաջնություն, 23-րդ տուր

«Աթլետիկ Բիլաբո» - «Էսպանյոլ»՝ 2։1 (տեսանյութ)

Օյան Սանսետ, 5, Ինյիգո Մարտինես, 16 - Տոնի Դե Վիլիենա,  3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով