17:36  ,  7 փետրվարի, 2022

Պեկին-2022. Իտալիայի առաջին ոսկե մեդալը

Իտալիան առաջին ոսկե մեդալը նվաճեց Պեկինում անցկացվող 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում։ Շորթ-տրեկի կանանց 500 մետրում անգերազանցելի էր Արիաննա Ֆոնտանան։

Փոխչեմպիոնի կոչումը նվաճեց Նիդերլանդների ներկայացուցիչ Սյուզաննե Սխյուլտինգ, երրորդը կանադացի Կիմ Բուտենն է։

Պեկին-2022. Շորթ-տրեկ, կանայք, 500 մետր  

  1. Արիաննա Ֆոնտանա (Իտալիա)՝ 42.488
  2. Սյուզաննե Սխյուլտինգ (Նիդերլանդներ)՝ 42.559
  3. Կիմ Բուտեն (Կանադա)՝ 42.724

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English