13:04  ,  7 փետրվարի, 2022

Պեկին-2022․ Շվեդիան 3 ոսկե մեդալով բարձրացավ առաջին տեղ

Լեռնադահուկային սպորտի կանանց հսկա ոլորավայրէջքում Սառա Հեկտորի նվաճած ոսկե մեդալի շնորհիվ Շվեդիան մեդալային հաշվարկում 3 ոսկե մեդալով բարձրացավ առաջին տեղ՝ հետ թողնելով Ռուսաստանի եւ Նորվեգիայի հավաքականներին Պեկինի 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի մեդալային հաշվարկում։

Երկրորդ տեղում գտնվող Ռուսաստանը նվաճել է 2-ական ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալ։ Պեկինի Խաղերում կվիճարկվի մեդալների 109 հավաքածու։ Խաղերը կավարտվեն փետրվարի 20-ին։ 

Պեկին-2022, 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղեր

Լեռնադահուկային սպորտ, կանայք, հսկա ոլորավայրէջք

1. Սառա Հեկտոր (Շվեդիա)՝ 1.55,69

2. Ֆեդերիկա Բրինյոնե (Իտալիա) +0,28

3. Լարա Գուտ-Բեհրամի (Շվեյցարիա) +0,72

Լեռնադահուկային սպորտ, տղամարդիկ, առագընթաց վայրէջք

1․ Բեատ Ֆոյց (Շվեյցարիա)՝ 1.42,69

2. Ժոան Կլարե (Ֆրանսիա)՝ +0,10

3. Մատիաս Մայեր (Ավստրիա)՝ +0,16

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English