10:18  ,  7 փետրվարի, 2022

Ռուսաստանը՝ գեղասահքի թիմային օլիմպիական չեմպիոն

Գեղասահքի Ռուսաստանի հավաքականը նվաճեց Պեկինում անցկացվող 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի թիմային չեմպիոնի տիտղոսը։ Ռուսաստանի հավաքականը վաստակեց 74 միավոր։

Վերջին օրը սպորտային զույգերի պայքարում հաղթեցին ռուսաստանցիներ Անաստասիա Միշինան ու Ալեքսանդր Գալյամովը, պարային զույգերում՝ ամերիկացիներ Մեդիսոն Չոկն ու Էվան Բեյթսը, իսկ կանանց մենասահքում անգերազանցելի էր ռուսաստանցի Կամիլա Վալիեւան։

Երկրորդ տեղը գրավեց ԱՄՆ-ի, երրորդ տեղը՝ Ճապոնիայի հավաքականը։

Ռուսաստանի հավաքականի կազմում ոսկե մեդալակիրներ դարձան Կամիլա Վալիեւան, Մարկ Կոնդրատյուկը, Անաստասիա Միշինան ու Ալեքսանդր Գալյամովը եւ Վիկտրոյա Սինիցինան ու Նիկիտա Կացալապովը։

Պեկին-2022․ գեղասահք, թիմային

  1. Ռուսաստան՝ 74 միավոր
    2. ԱՄՆ՝ 65
    3. Ճապոնիա՝ 63

    4. Կանադա՝ 53
    5. Չինաստան՝ 50

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում