01:35  ,  7 փետրվարի, 2022

«Յուվենտուսին» հաղթանակ բերեցին նորեկների գոլերը (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 24-րդ տուրում «Յուվենտուսը» Թուրինում ընդունեց «Վերոնային» եւ հաղթանակ տարավ 2։0 հաշվով։

Իտալացի Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմին հաղթանակ բերեցին նորեկների գոլերը։ Աչքի ընկան սերբ հարձակվող Դուշան Վլահովիչն ու շվեյցարացի կիսապաշտպան Դենիս Զաքարիան։

«Յուվենտուսը» 45 միավորով չորրորդն է, «Վերոնան» 9-րդ տեղում է՝ 33 միավոր։

Իտալիայի առաջնություն, 24-րդ տուր

«Յուվենտուս» - «Վերոնա»՝ 2։0 (տեսանյութ)

Դուշան Վլահովիչ, 13, Դենիս Զաքարիա, 61

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում