01:34  ,  7 փետրվարի, 2022

ՊՍԺ-ն խնդիրներ չունեցավ՝ 5։1, Մեսիի գոլն ու գոլային փոխանցումը (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 23-րդ տուրում առաջատար ՊՍԺ-ն հյուրընկալվեց չեմպիոն «Լիլին» եւ առավելության հասավ 5։1 հաշվով։

Ֆրանսիայի առաջնությունում իր երկրորդ գոլը խփեց ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, որը նաեւ գոլային փոխանցում կատարեց։ Դուբլի հեղինակ դարձավ պորտուգալացի կիսապաշտպան Պերեյրա Դանիլուն։ Փարիզյան թիմից աչքի ընկան նաեւ ֆրանսիացի պաշտպան Պրեսնել Կիմպեմբեն ու ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն։

ՊՍԺ-ն 56 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 13 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում գտնվող «Մարսելի» նկատմամբ։ «Լիլը» 11-րդն է՝ 32 միավոր։

Ֆրանսիայի առաջնություն, 23-րդ տուր

«Լիլ» - ՊՍԺ՝ 1։5 (տեսանյութ)

Սվեն Բոտման, 28 - Պերեյրա Դանիլու, 10, 51, Պրեսնել Կիմպեմբե, 32, Լիոնել Մեսի, 38, Կիլիան Մբապե, 67

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով