23:25  ,  6 փետրվարի, 2022

«Բետիսը» պարտվեց «Վիլյառեալին» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 23-րդ տուրում «Բետիսը» սեփական խաղադաշտում հանդիպեց «Վիլյառեալի» հետ պարտություն կրեց 0։2 հաշվով։

41-րդ րոպեին իսպանացի պաշտպան Պաու Տորեսը խփեց հյուրերիկ առաջին գոլը։ Ֆրանսիացի կիսապաշտպան Էթյեն Կապուն վերջին րոպեներին կրկնապատկեց իսպանացի Ունաի Էմերիի գլխավորած «Վիլյառեալի» առավելությունը։

«Բետիսը» 40 միավորով երրորդն է եւ 2 միավոր է առաջ չորրորդ տեղում ընթացող «Բարսելոնայից», որը 1 հանդիպում քիչ է անցկացրել։ «Վիլյառեալը» 6-րդն է՝ 35 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 23-րդ տուր

«Բետիս» - «Վիլյառեալ»՝ 0։2 (տեսանյութ)

Պաու Տորես, 41, Էթյեն Կապու, 83

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում