22:34  ,  6 փետրվարի, 2022

ԵԱ․ Պորտուգալիան եզրափակիչում հաղթեց Ռուսաստանին

Պորտուգալիայի հավաքականի հաղթանակով ավարտվեց ֆուտզալի Եվրոպայի առաջնությունը։

Ամստերդամում տեղի ունեցած եզրափակիչում պորտուգալացիները մրցեցին Ռուսաստանի հավաքականի հետ եւ առավելության հասան 4։2 հաշվով, թեեւ ընթացքում պարտվում էին 0։2 հաշվով։

Երրորդ տեղի համար խաղում Իսպանիայի թիմը մրցեց ուկրաինացիների հետ եւ պարտության մատնեց 4։1 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում