21:08  ,  6 փետրվարի, 2022

«Բարսելոնան» հաղթեց չեմպիոն «Աթլետիկոյին» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 23-րդ տուրում «Բարսելոնան» ընդունեց չեմպիոն «Աթլետիկոյին»։ Իսպանացի Չավիի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 4։2 հաշվով։

Արդեն 8-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց մադրիդյան թիմի բելգիացի կիսապաշտպան Յանիկ Կարասկոն, սակայն արդեն 2 րոպե անց «Բարսելոնայի» իսպանացի պաշտպան Ժորդի Ալբան վերականգնեց հավասարությունը։

21-րդ րոպեին իսպանացի կիսապաշտպան Գավին մեծացրեց դաշտի տերերի առավելությունը։ Մինչեւ ընդմիջում հաշիվը 3։1 դարձրեց ուրուգվայցի պաշտպան Ռոնալդ Արաուխոն։ 49-րդ րոպեին կատալոնական թիմի չորրորդ գոլը խփեց բրազիլացի պաշտպան Դանի Ալվեսը։

58-րդ րոպեին «Աթլետիկոյի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը կրճատեց հաշվի տարբերությունը։

69-րդ րոպեին Դանի Ալվեսը հեռացվեց հետեւից մրցակցի ոտքերին հարվածելու համար։

«Բարսելոնայում» նորամուտը նշեց գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, որը 61-րդ րոպեին փոխարինեց Իսպանիայի հավաքականի հարձակվող Ադամա Տրաորեին։

«Բարսելոնան» 38 միավորով բարձրացավ չորրորդ տեղ եւ 2 միավոր է հետ երրորդ տեղում ընթացող «Բետիսից»։ «Աթլետիկոն» նահանջեց 5-րդ տեղ՝ 36 միավոր։ Երեք թիմերն էլ անցկացրել են 22 խաղ։

Իսպանիայի առաջնություն, 23-րդ տուր

«Բարսելոնա» - «Աթլետիկո Մադրիդ»՝ 4։2 (տեսանյութ)

Ժորդի Ալբա, 10, Գավի, 21, Ռոնալդ Արաուխո, 43, Դանի Ալվես, 49 - Յանիկ Կարասկո, 8, Լուիս Սուարես, 58

Հեռացում՝ Դանի Ալվես («Բարսելոնա»), 69

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում