19:59  ,  6 փետրվարի, 2022

«Նապոլին» ուժեղ էր «Վենեցիայից» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 24-րդ տուրում «Նապոլին» հյուրընկալվեց «Վենեցիային»։ Իտալացի Լուչանո Սպալետիի գլխավորած թիմն առավելության հասավ 2։0 հաշվով։

Խաղի հաշիվը 59-րդ րոպեին բացեց նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմենը։ Հյուրերի առավելությունը ավելացված 10-րդ րոպեին կրկնապատկեց իտալացի հարձակվող Անդրեա Պետանյան։

«Նապոլին» 52 միավորով երկրորդն է։ Նույնքան միավոր ունի երրորդ տեղում գտնվող «Միլանը»։ Առաջատար «Ինտերը» 23 խաղից հետո ունի 53 միավոր։ «Վենեցիան» 18-րդն է՝ 18 միավոր։

Իտալիայի առաջնություն, 24-րդ տուր

«Վենեցիա» - «Նապոլի»՝ 0։2 (տեսանյութ)

Վիկտոր Օսիմեն, 59, Անդրեա Պետանյա, 90+10

Հեռացում՝ Թայրոն Էբուեի («Վենեցիա»), 90+5

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում