Իտալիայի առաջնության 24-րդ տուրում «Ատալանտան» Բերգամոյում ընդունեց «Կալյարիին» եւ պարտություն կրեց 1։2 հաշվով։
Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ ուրուգվայցի կիսապաշտպան Գաստոն Պերեյրոն։
«Ատալանտայի» գոլը խփեց արգենտինացի պաշտպան Խոսե Պալոմինոն։ Դաշտի տերերը 52-րդ րոպեից խաղում էին 10 ֆուտբոլիստներով։ Հեռացվեց արգենտինացի դարպասապահ Խուան Մուսոն։
«Ատալանտան» 43 միավորով չորրորդն է եւ 6 միավոր հետ է երրորդ տեղում ընթացող «Նապոլիից»։ «Կալյարին» 16-րդն է՝ 20 միավոր։
Իտալիայի առաջնություն, 24-րդ տուր
«Ատալանտա» - «Կալյարի»՝ 1։2 (տեսանյութ)
Խոսե Պալոմինո, 64 - Գաստոն Պերեյրո, 50, 68
Հեռացում՝ Խուան Մուսո («Ատալանտա»), 52
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում