12:20  ,  6 փետրվարի, 2022

Պեկին-2022․ Նոր Զելանդիայի առաջին տիտղոսը ձմեռային Խաղերում, օրվա մեդալային ծրագիրը (ֆոտո)

Պեկինում շարունակվող 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի երկրորդ մեդալային օրվա առաջին տիտղոսը բաժին հասավ Նոր Զելանդիային։ Սնոուբորդի կանանց սլոուփսթայլում օլիմպիական չեմպիոն դարձավ Զոի Սադովսկին, որն իր երկրի պատմության մեջ առաջին օլիմպիական ոսկե մեդալակիրն է ձմեռային Խաղերում ։ Արծաթե մեդալը նվաճեց ամերիկացի Ջուլյա Մարինոն, բրոնզե մեդալը՝ Թես Քոդին։

Պեկին-2022, փետրվարի 6, երկրորդ մեդալային օր

Սնոուբորդ, կանայք, սլոուփսթայլ

  1. Զոի Սադովսկի (Նոր Զելանդիա)՝ 92,88
  2. Ջուլյա Մարինո (ԱՄՆ)՝ 87,68
  3. Թես Քոդի (Ավստրալիա)՝ 84,15

Այժմ ընթանում են․

Լեռնադահուկային սպորտ, արագ վայրէջք, տղամարդիկ

Դահուկավազք, սկիաթլոն, տղամարդիկ

12։30-ին (Երեւանի ժամանակ)․ Չմշակավազք, տղամարդիկ, 5000 մետր

16:00. Դահուկացատկ, տղամարդիկ, HS-109 ոստնակ

16:40. Ֆրիսթայլ, կանայք, մոգուլ

17:15. Սահնակային սպորտ, տղամարդիկ, մեկտեղանի սահնակ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում