01:42  ,  6 փետրվարի, 2022

«Լացիոն» հաղթեց եւ հավասարվեց «Ռոմային» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 24-րդ տուրում Հռոմի «Լացիոն» հյուրընկալվեց «Ֆիորենտինային» եւ հաղթանակ տարավ 3։0 հաշվով։

Իտալացի Մաուրիցիո Սարիի գլխավորած թիմի կազմում աչքի ընկան սերբ կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչն ու իտալացի հարձակվող Չիրո Իմոբիլեն։ Դաշտի տերերից սեփական դարպասը գրավեց իտալացի պաշտպան Կրիստիանո Բիրագին։

«Լացիոն» 39 միավորով հավասարվեց 7-րդ տեղում ընթացող «Ռոմային» եւ 6-րդն է։ «Ֆիորենտինան» 8-րդ տեղում է՝ 36 միավոր։

Իտալիայի առաջնություն, 24-րդ տուր

«Ֆիորենտինա» - «Լացիո»՝ 0։3 (տեսանյութ)

Սերգեյ Միլինկովիչ-Սավիչ, 52, Չիրո Իմոբիլե, 70, Կրիստիանո Բիրագի, 81, ինքնագոլ

Հեռացում՝ Լուկաս Տորեյրա («Ֆիորենտինա»), 85, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում