23:22  ,  5 փետրվարի, 2022

«Բավարիան» պարտության մատնեց «ՌԲ Լայպցիգին» (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 21-րդ տուրում չեմպիոն «Բավարիան» Մյունխենում ընդունեց «ՌԲ Լայպցիգին»։ Գերմանացի Յուլիան Նագելսմանի գլխավորած թիմն առավելության հասավ 3։2 հաշվով։

«Բավարիայից» աչքի ընկան գերմանացի հարձակվող Թոմաս Մյուլերն ու լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին։ 1 գոլ էլ սեփական դարպասն ուղարկեց հյուրերի խորվաթ պաշտպան Յոշկո Գվարդիոլը։

«Բավարիան» 52 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 9 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող Դորտմունդի «Բորուսիայից», որը 1 հանդիպում քիչ է անցկացրել։ «ՌԲ Լայպցիգը» 7-րդն է՝ 31 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 21-րդ տուր

«Բավարիա» - «ՌԲ Լայպցիգ»՝ 3։2 (տեսանյութ)

Թոմաս Մյուլեր, 12, Ռոբերտ Լեւանդովսկի, 44, Յոշկո Գվարդիոլ, 58, ինքնագոլ - Անդրե Սիլվա, 27, Կրիստոֆեր Նկունկու, 53

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս