21:15  ,  5 փետրվարի, 2022

«Կադիսը» պարտվեց, Հարոյանը մեկնարկային կազմում էր (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 23-րդ տուրում «Մալյորկան» ընդունեց «Կադիսին» եւ կամային հաղթանակ տարավ 2։1 հաշվով։

Հյուրերն առաջինը հասան հաջողության՝ խաղի հաշիվը բացելով արդեն 8-րդ րոպեին։ Աչքի ընկավ իսպանացի կիսապաշտպան Ռուբեն Ալկարասը։ Սակայն հետագայում երկու անգամ 11 մետրանոց նշանակվեց «Կադիսի» դարպասին։

Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը «Կադիսի» մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց ավելացված առաջին րոպեին։

«Մալյորկա» 22 խաղից հետո 23 միավորով 17-րդն է, «Կադիսը» 23 խաղից հետո ունի 18 միավոր եւ 18-րդն է։

Իսպանիայի առաջնություն, 23-րդ տուր

«Մալյորկա» - «Կադիս»՝ 2։1 (տեսանյութ)

Սալվա Սեւիլյա, 20, 11մ, Վեդատ Մուրկի, 66, 11մ - Ռուբեն Ալկարաս, 8

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում