01:02  ,  5 փետրվարի, 2022

ԵԱ․ Պորտուգալիան կիսաեզրափակիչում կամային հաղթանակ տարավ Իսպանիայի նկատմամբ՝ 3։2

Ամստերդամում տեղի ունեցավ ֆուտզալի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչի երկրորդ հանդիպումը։

Պորտուգալիայի հավաքականը մրցեց իսպանացիների հետ եւ կամային հաղթանակ տարավ 3։2 հաշվով։ Առաջին խաղակեսից հետո պորտուգալացիները պարտվում էին 0։2 հաշվով, սակայն երկրորդ կեսում 3 գոլ խփեց եւ դուրս եկավ եզրափակիչ։

Տիտղոսի համար պայքարում Պորտուգալիայի մրցակիցը կլինի Ռուսաստանի թիմը, որը 3։2 հաշվով պարտության էր մատնել ուկրաինացիներին։

Եզրափակիչը տեղի կունենա փետրվարի 6-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում