20:48  ,  4 փետրվարի, 2022

Արման Ծառուկյան․ Առաջիկա մենամարտում ցանկանում եմ հաղթել խեղդումով

Ռուսաստանցի Արման Ծառուկյանը պատմել է, թե ինչ մարտավարություն է ցանկանում կիրառել հաջորդ մենամարում։ Խառը մենամարտերի UFC թեթեւ քաշային կարգում 13-րդ համարը կմենամարտի իսպանացի Խոել Ալվարեսի հետ։

«Հիմա իմ քաշը 82 կգ է, ճիշտ եմ սնվում, հետեւում եմ խիստ սննդակարգի։ Սննդաբանների հետ խոսել եմ։ Բոլորը վստահ են, որ կիջնեմ մինչեւ 66 կգ։ Հույս ունեմ, որ հաջորդ շաբաթ արդեն կլինեմ 78 կգ։

Այս մենամարտում ցանկանում եմ ցուցադրել իմ գրեփլինգը։ Շատ եմ աշխատում դրա վրա։ Ցանկանում եմ խեղդող հնարքով հաղթել։ Նախորդ մենամարտում հաղթեցի նոկաուտով, բայց հիմա ցանկանում եմ խեղդումով»,- պատմել է Ծառուկյանը MMA James Lynch յութուբյան ալիքին։

Մենամարտը տեղի կունենա Լաս Վեգասում փետրվարի 26-ին UFC Fight Night մրցաշարում։

Հիշեցնենք, որ ամերիկացի Խրիստոս Գիագոսի նկատմամբ հաղթանակից հետո Արման Ծառուկյանն UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակում առաջադիմել էր մեկ աստիճան և բարձրացել 13-րդ տեղ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում