17:56  ,  4 փետրվարի, 2022

Պեկին-2022․ Սի Ցզինպինը Խաղերը հայտարարեց բացված (ֆոտո)

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցզինպինը Պեկինի 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերը հայտարարեց բացված։

Պեկինի Ազգային ստադիոնում շարունակվում է Խաղերի բացման հանդիսավոր արարողությունը (ուղիղ

Հայաստանն ունի 6 մասնակից, որոնցից մեկը՝ լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը դեռ չի մեկնել օլիմպիական Պեկին: Լեռնադահուկորդի մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել:

Հայաստանի պատվիրակության դրոշակակիրներն էին գեղասահորդուհի Թինա Կարապետյանն ու դահուկավազորդ Միքայել Միքայելյանը։

Խաղերին կմասնակցի 91 երկրի  ավելի քան 4 հազար ներկայացուցիչ: 7 մարզաձեւի 15 մրցաձևեում  կվիճարկվի մեդալների 109  հավաքածու: Պեկինը միակ քաղաքն է, որը ե՛ւ ամառային, ե՛ւ ձմեռային Օլիմպիական Խաղեր է ընդունել։ Խաղերը կավարտվեն փետրվարի 20-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում