16:35  ,  4 փետրվարի, 2022

Անգլիայի Պրեմիեր լիգա․ Ամսվա լավագույն ֆուտբոլիստը

«Մանչեսթեր Յունայթեդի» իսպանացի դարպասապահ Դավիդ Դե Խեան ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստը հունվարի հանդիպումների արդյունքում։

Մրցանակին հավակնում էին նաեւ Կեւին Դե Բրույնեն («Մանչեսթեր Սիթի»), Ջարդոն Բոուենը («Վեստ Հեմ»), Ջեք Հարիսոնը («Լիդս Յունայթեդ»), Ժոաու Մոուտինյուն («Վուլվերհեմփթոն») եւ Ջեյմս Ուորդ-Պրոուզը («Սաութհեմփթոն»)։

Դե Խեան Պրեմիեր լիգայի պատմության մեջ 10-րդ դարպասապահն է, որը ճանաչվել է ամսվա լավագույն ֆուտբոլիստ։

Նախորդ անգամ դարպասապահներից ամսվա լավագույն խաղացող ճանաչվել էր անգլիացի Ֆրեյզեր Ֆորսթերը («Սաութհեմփթոն») 2016 թվականին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով