12:58  ,  4 փետրվարի, 2022

Պեկին-2022․ Թինա Կարապետյանն ու Միքայել Միքայելյանը՝ Հայաստանի դրոշակակիրներ

Պեկինի 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանի պատվիրակության դրոշակակիրները կլինեն գեղասահորդուհի Թինա Կարապետյանն ու դահուկավազորդ Միքայել Միքայելյանը, հաղորդում է ՀԱՕԿ լրատվականը։

Պեկինի Խաղերի բացման արարողությունը տեղի կունենա փետրվարի 4-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 16։00-ին։

Խաղերին կմասնակցի 91 երկրի  ավելի քան 4 հազար ներկայացուցիչ: 7 մարզաձեւի 15 մրցաձևեում  կվիճարկվի մեդալների 109  հավաքածու:

Խաղերի բացումը տեղի կունենա Պեկինի Ազգային ստադիոնում, որտեղ 2008-ին անցկացվել էր նաեւ Պեկինի ամառային Խաղերի բացման արարողությունը։

Պեկինը միակ քաղաքն է, որը ե՛ւ ամառային, ե՛ւ ձմեռային Օլիմպիական Խաղեր է ընդունել։

Հայաստանի կունենա 6 մասնակից․ Թինա Կարապետյան - Սիմոն Պրոուքս Սենեկալ պարային զույգը, դահուկավազորդներ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը, Անգելինա Մուրադյանը և լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը, որը վարակվել էր կորոնավիրուսով եւ դեռ չի մեկնել Չինաստանի մայրաքաղաք:

Խաղերը կավարտվեն փետրվարի 20-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում