09:49  ,  4 փետրվարի, 2022

Անչելոտի․ Այս պարտությունը մեզ կդարձնի ավելի ուժեղ

Մադրիդի «Ռեալի» 62-ամյա իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է Բիլբաոյի «Աթլետիկից» կրած 0։1 հաշվով պարտությունը Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում։ Արքայական թիմն ավարտեց պայքարն այս մրցաշարում։

«Շատ ցավալի է, քանի որ մենք ցանկանում ենք հաղթել բոլոր մրցաշարերում։ Մենք նվաճեցինք սուպերգավաթը, դեռ երկու մրցաշար էլ ունենք։

Չեմ կարծում, որ այս պարտությունը հետեւանքներ կունենա։ Այն մեզ կդարձնի ավելի ուժեղ։ Բիլբաոյում շատ բարդ է խաղալ։ Մենք կադրային կորուստներ ունեինք։ Մրցակիցն ուժեղ ճնշում գործադրեց Վինիսիուսի վրա։

Խաղի ընթացքում հոգնածություն զգաց Կրոսը։ Նրան փոխարինեց Կամավինգան։ Ես մտածում էի փոփոխությունների դիմել լրացուցիչ ժամանակում։ Ցավոք, վերջին րոպեներին գոլ բաց թողեցինք, եւ ժամանակ չմնաց»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է AS-ը։

Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ են դուրս եկել նաեւ «Բետիսը», «Վալենսիան» եւ «Ռայո Վալյեկանոն»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով