15:54  ,  3 փետրվարի, 2022

Ջեքի Չանը մասնակցել է օլիմպիական կրակի փոխանցավազքին (ֆոտո)

Հոլիվուդյան աստղ, կինոդերասան Ջեքի Չանը մասնակցել է Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերի կրակի փոխանցավազքին, հաղորդում է Reuters-ը։

68-ամյա դերասանը դարձել է 30-րդ ջահակիրը՝ կրակը տանելով Չինական պատի «Բադալին» հատվածում։

«Շատ հպարտ եւ երջանիկ եմ ջահակիր լինել արդեն երկրորդ Օլիմպիական խաղերում։ Չորրորդ անգամ եմ ներկա լինելու Օլիմպիական խաղերի։ Անչափ ուրախ եմ»,- ասել է Ջեքի Չանը, որը ջահակիր է եղել նաեւ 2008թ․ Պեկինի ամառային Օլիմպիական խաղերի ժամանակ։

Պեկինի Խաղերի բացման արարողությունը տեղի կունենա փետրվարի 4-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում