23:02  ,  1 փետրվարի, 2022

Դավիթ Յուրչենկոն միացավ «Փյունիկին»

«Փյունիկին» է միացել Հայաստանի ազգային հավաքականի 35-ամյա դարպասապահ Դավիթ Յուրչենկոն, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։

Յուրչենկոն կարիերան սկսել է 2004-ին, Մոսկվայի «Տիտան» ակումբում, իսկ մեկ տարի անց տեղափոխվել է Լատվիան ներկայացնող Լիեպայայի «Մետալուրգ»: 2007-ի մրցաշրջանում խաղացել է Մինսկի «Դինամոյում», այնուհետև 2008-2011-ին հանդես է եկել Սամարայի «Կռիլյա Սովետովում», որտեղից մեկ մրցաշրջան վարձակալական հիմունքներով խաղացել է Աստրախանի «Վոլգարում»: Դավիթ Յուրչենկոն ելույթ է ունեցել նաև Սարանսկի «Մորդովիայում» (2012-2013թթ.), «Ուֆայում» (2013-2016թթ.), Մախաչկալայի «Անժիում» (2016-2017թթ.), «Տոսնոյում» (որի կազմում 2017/18թթ. մրցաշրջանում դարձել է Ռուսաստանի գավաթակիր), Կրասնոյարսկի «Ենիսեյում» (2018-2019թթ.) և Կարագանդայի «Շախտյորում» (2020թ.):       

Յուրչենկոյի նախորդ թիմը եղել է Երևանի «Ալաշկերտը», որի կազմում նա հանդես էր գալիս 2021թ. հունվարից:

Նշենք, որ Դավիթ Յուրչենկոն Հայաստանի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 17 հանդիպում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս