21:26  ,  31 հունվարի, 2022

Բենտանկուրն ու Կուլուշեւսկին միացան «Տոտենհեմին»

24-ամյա ուրուգվայցի կիսապաշտպան Ռոդրիգո Բենտանկուրը Թուրինի «Յուվենտուսից» տեղափոխվեց Լոնդոնի «Տոտենհեմ»։ Իտալական ակումբը շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստին՝ հրապարակելով նրա մասնակցությամբ լավագույն դրվագների տեսանյութ։

Ոչ պաշտոնական տեղեկություններով, անգլիական ակումբը տրանսֆերի համար վճարել 19 միլիոն եվրո, եւս 6 միլիոն եվրո թուրինյան ակումբը հետագայում կստանա բոնուսների տեսքով։

«Յուվենտուսից» «Տոտենհեմ» է տեղափոխվել նաեւ Շվեդիան ներկայացնող 21-ամյա կիսապաշտպան Դեյան Կուլուշեւսկին: Կողմերը կնքել են 18 ամսվա վարձակալության պայմանագիր։

Բրիտանական մամուլը հայտնում է, որ վարձակալության համար «Տոտենհեմը» վճարել է 10 միլիոն եվրո, իսկ հետագայում հնարավորություն կունենա 35 միլիոն եվրոյով գնել նրա տրանսֆերային իրավունքը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում