21:25  ,  11 հոկտեմբերի, 2012

Կրիշտիանու Ռոնալդուի բոլոր ընկերուհիները (ֆոտո)

Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն բազմաթիվ ընկերուհիներ է ունեցել:

Ռոնալդուի առաջին ընկերուհիներից է եղել բրազիլացի հայտնի ֆուտբոլիստ Մարիո Ժարդելի քույրը՝ Ժորդանան: 

2006-ին պորտուգալացի ֆուտբոլիստին հրապուրեց անդորրացի Մերչո Ռոմերոն, ով Ռոնալդուից մեծ էր 9 տարով: 

Ապրելով Անգլիայում՝ Ռոնալդուի ուշադրությունից չվրիպեց հայտնի մոդել եւ դերասանուհի Ջեմա Ատկինսոնը:

Այնուհետեւ ֆուտբոլիստը հրապուրվեց «Դիսնեի երեխաներ» հաղորդաշարի հաղորդավար Կարոլինա Պոտրաչինոյով: 

Երբեմն Ռոնալդուն ծանոթանում էր հասարակ աղջիկների հետ: Ներեդիդա Գալյարդոն սոցիալական ապաստանի ծառայող եւ բայկեր է: Կրիշտիանուն եւ Ներեդիդան նույնիսկ ծանոթացել են միմյանց ծնողների հետ:

Ներեդիդա Գալյարդոյից Ռոնալդուն հեռացավ հայտնի մոդել Լետիցիա Ֆիլիպինիի պատճառով: Լետիցիան 1994թ. «Միսս Իտալիա» մրցույթի երրորդ մրցանակակիր է: Մոդելը յոթ տարով մեծ էր ֆուտբոլիստից:

«Մեծ եղբայր» սկանդալայի շոուի մասնակից, մոդել Ռաֆայելա Ֆիչոն Ռոնալդուի իտալուհի ընկերուհիներից մեկն է: Աղջիկը հայտարարել էր, որ պատրաստ է մեկ միլիոն եվրոյի դիմաց կորցնել իր կույսությունը, սակայն ավելի ուշ մտափոխվել էր:

ԱՄՆ կատարած այցի ժամանակ պորտուգալացին հասցրեց ծանոթանալ Պերիս Հիլթոնի հետ:

Ռոնալդուի ներկայիս ընկերուհին ռուս մոդել Իրինա Շեյկն է: Ռոնալդուն ու Շեյկը պատրաստվում են ամուսնանալ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում