11:46  ,  31 հունվարի, 2022

Օլիմպիական խաղերի մեկնարկից առաջ Պեկինի մի քանի շրջաններում լոքդաուն է

Մեկ օրում կորոնավիրուսով վարակման 20 դեպքերից հետո Պեկինի մի քանի շրջաններում հայտարարվել է լոքդաուն, Չինաստանի մայրաքաղաքի բոլոր չափահաս բնակիչներին ուղարկում են թեստ հանձնելու, հաղորդում է Sport-express-ը։

Նախորդ անգամ Պեկինում 20-ից ավելի վարակման դեպք եղել էր 2020թ․ հունիսին։

Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությունը տեղի կունենա փետրվարի 4-ին։ Մրցումները կմեկնարկեն արդեն փետրվարի 2-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում