14:21  ,  29 հունվարի, 2022

AusOpen. Աշխարհի առաջին ռակետ Էշլի Բարթին նվաճեց տիտղոսը

Աշխարհի առաջին ռակետ Էշլի Բարթին նվաճեց թենիսի Ավստրալիայի բաց առաջնության կանաց մենախաղի չեմպիոնի տիտղոսը։

Եզրափակիչում ավստրալացի մարզուհին մրցեց 27-րդ ռակետ, ամերիկացի Դանիել Քոլինզի հետ եւ հաղթանակ տարավ 2 սեթում՝ 6:3, 7:6 (7:2)։

Էշլի Բարթին մենախաղի երրորդ տիտղոսը նվաճեց «Մեծ սաղավարտի» մրցաշարերում։

Տղամարդկանց տիտղոսը հունվարի 30-ին կվիճարկեն աշխարհի երկրորդ ռակետ, ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւը եւ 6-րդ ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս