12:44  ,  29 հունվարի, 2022

«Միլանը» կերկարաձգի պայմանագիրը Տեո Էրնանդեսի հետ

Իտալական «Միլանը» համաձայնության է հասել թիմի պաշտպան Տեո Էրնանդեսի հետ պայմանագրի երկարաձգման հարցով, հաղորդում է La Gazzetta dello Sport-ը։

Նոր պայմանագիրը ֆրանսիացի ֆուտբոլիստի հետ նախատեսված կլինի մինչեւ 2026թ․ հունիս։ Պաշտոնական հայտարարությունը կլինի փետրվարին՝ ձմեռային տրանսֆերային պատուհանի փակվելուց հետո։

Տեո Էրնանդեսը «Միլանում» է հանդես գալիս 2019թ․ հուլիսին։ Ընթացիկ մրցաշրջանում նա իտալացի Ստեֆանո Պիոլիի գլխավորած թիմի հետ մասնակցել է 25 հանդիպման, խփել 4 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում