09:03  ,  29 հունվարի, 2022

«Էվերտոնը» համաձայնության է հասել Ֆրենկ Լեմպարդի հետ

Լոնդոնի «Չելսիի» նախկին խաղացող եւ գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը կգլխավորի «Էվերտոնը», հաղորդում է twitter.com/fabrizioromano-ն։ Լիվերպուլյան ակումբի ղեկավարությունն արդեն համաձայնեցրել է Լեմպարդի հետ պայմանագրի բոլոր կետերը։

Լեմպարդից բացի «Էվերտոնը» բանակցել է նաեւ «Պորտուի» եւ «Ֆեներբահչեի» նախկին գլխավոր մարզիչ Վիտոր Պերեյրայի եւ Դանքան Ֆերգյուսոնի հետ, որը իսպանացի Ռաֆայել Բենիտեսի պաշտոնանկությունից հետո կատարում է թիմի գլխավոր մարզիչի պարտականությունները։

Լեմպարդը «Չելսին» գլխավորել է 2019-2021 թվականներին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English