23:26  ,  28 հունվարի, 2022

Ադամա Տրաորեն ժամանել է բուժզնման «Բարսելոնա»

Անգլիական «Վուլվերհեմփթոնի» հարձակվող, Իսպանիան ներկայացնող 26-ամյա Ադամա Տրաորեն ժամանել է Կատալոնիայի մայրաքաղաք եւ բուժզննում կանցնի «Բարսելոնայի» համար։

Կողմերը կկնքեն կես տարվա վարձակալության պայմանագիր, ավելի վաղ հաղորդել էր twitter.com/FabrizioRomano-ն։ Ամռանը կատալոնական ակումբը հնարավորություն կունենա գնել Տրաորեի տրանսֆերային իրավունքը 30 միլիոն եվրոյով։

Ֆուտբոլիստը «Բարսելոնայի» սան է, ակումբի համակարգում հանդես է եկել 2004–2015–ին, գլխավոր թիմում անցկացրել է 4 խաղ, խփել 1 գոլ։

Transfermarkt-ը Տրաորեի տրանսֆերային արժեքը գնահատում է 28 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում