22:20  ,  28 հունվարի, 2022

«Յուվենտուսը» պաշտոնապես ձեւակերպել է Վլահովիչի տրանսֆերը

Թուրինի «Յուվենտուսը» պաշտոնապես ձեւակերպել է սերբ հարձակվող Դուշան Վլահովիչի տրանսֆերը «Ֆիորենտինայից», հաղորդում է Ա Սերիայի կայքը։

Տեղափոխությունը տեղի է ունեցել Դուշան Վլահովիչի ծննդյան 22-րդ տարեդարձի օրը՝ հունվարի 28-ին։ Կողմերը կնքել են 4,5 տարվա պայմանագիր։

Ոչ պաշտոնական տվյալներով, «Յուվենտուսը» Վլահովիչի տրանսֆերի համար վճարել է 75 միլիոն եվրո։ Նա կստանա տարեկան 7 միլիոն եվրո։

Իտալիայի ընթացիկ առաջնությունում Վլահովիչը մասնակցել է 21 հանդիպման, խփել 17 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս