19:39  ,  28 հունվարի, 2022

ՊՍԺ-ն պայմանագիր կառաջարկի Պոլ Պոգբային

Ֆրանսիական ՊՍԺ-ն ամռանը պայմանագիր կառաջարկի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբային, հաղորդում է L'Equipe-ը։

Փարիզյան ակումբը ցանկանում է անվճար ձեռք բերել Պոգբային։ Նրա պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։

ՊՍԺ-ի մարզական տնօրեն Լեոնարդոն արդեն բանակցել է Պոգբայի գործակալ Մինո Ռայոլայի հետ։

Անգլիայի ընթացիկ առաջնությունում 28-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 9 հանդիպման, կատարել 7 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում