18:49  ,  28 հունվարի, 2022

«Սլովանը» ոչ ոքի խաղաց «Սպարտակի» հետ, Բարսեղյանը մասնակցեց հանդիպմանը

Բրատիսլավայի «Սլովանը» Դուբայում ստուգողական հանդիպում անցկացրեց Մոսկվայի «Սպարտակի» հետ։ Գրանցվեց ոչ ոքի՝ 2։2։ «Սպարտակը» 2 գոլ խփեց առաջին խաղակեսում, «Սլովանը» հավասարությունը վերականգնեց երկրորդ խաղակեսում։

Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը «Սլովանի» մեկնարկային կազմում էր եւ մասնակցեց առաջին խաղակեսին։

Ստուգողական հանդիպում

«Սպարտակ» - «Սլովան»՝ 2։2

Դանիիլ Դենիսով, 22, Զելիմխան Բակաեւ, 41 - Վլադիմիր Վայս, 60, Ալեքսանդր Չավրիչ, 87

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում