14:37  ,  28 հունվարի, 2022

Լոնդոնի «Արսենալը» կփորձի գնել «Լիլի» հարձակվողին

Լոնդոնի «Արսենալը» ցանկանում է այս ամիս ձեռք բերել ֆրանսիական «Լիլի» 22-ամյա կանադացի հարձակվող Ժոնատան Դավիդին, հաղորդում է ESPN-ը։

Անգլիական ակումբը հույս ուներ, որ ձեռք կբերի իտալական «Ֆիորենտինայի» սերբ հարձակվող Դուշան Վլահովիչին, սակայն նա մոտ է Թուրինի «Յուվենտուս» տեղափոխվելուց։ «Լիլը» ցանկանում է Ժոնատան Դավիդին վաճառել ամռանը։

Ընթացիկ մրցաշրջանում նա ֆրանսիական թիմի հետ մասնակցել է 30 հանդիպման, խփել 16 գոլ։

Transfermarkt.com-ը Դավիդի տրանսֆերային արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English