12:32  ,  28 հունվարի, 2022

Ալիսոն Բեքերն առաջին ֆուտբոլիստն է, որի 2 կարմիր քարտն էլ չեղարկվել է VAR-ով (տեսանյութ)

Բրազիլիայի հավաքականի եւ անգլիական «Լիվերպուլի» դարպասապահ Ալիսոն Բեքերը VAR-ի ներդրումից հետո դարձել է առաջին ֆուտբոլիստը, որին մեկ խաղում երկու անգամ կարմիր քարտ են ցույց տվել, երկուսն էլ չեղարկել VAR-ով կրկնապատկերը դիտելուց հետո։

Էկվադորի հավաքականի դեմ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի 15-րդ տուրի խաղում Ալիսոն Բեքերը 26-րդ րոպեին դուրս է եկել տուգանային հրապարակից եւ ոտքով հեռացրել գնդակը՝ հարվածելով մրցակցի գլխին։ Գլխավոր մրցավարը կարմիր քարտ է ցույց տվել, սակայն VAR-ի կիրառումից հետո դեղին քարտ է ցույց տվել (տեսանյութ

Երկրորդ անգամ մրցավարը Ալիսոնին կարմիր քարտ է ցույց տվել ավելացված ժամանակում՝ գնդակը բռունցքներով հեռացնելու ժամանակ դարձյալ մրցակցի գլխին հարված հասցնելու համար, սակայն երկրորդ անգամ էլ VAR-ից հետո փոխել է որոշումը (տեսանյութ

Հանդիպումն ավարտվել էր ոչ ոքի՝ 1։1։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում