11:03  ,  28 հունվարի, 2022

Նադալը 6-րդ անգամ դուրս եկավ AusOpen-ի եզրափակիչ

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 20-ակի չեմպիոն Ռաֆայել Նադալը 6-րդ անգամ դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչ։

Իսպանացի թենիսիստը մրցեց իտալացի Մատեո Բերետինիի հետ եւ առավելության հասավ 4 սեթում՝ 6։3, 6։2, 3։6, 6։3։ Մրցախաղը տեւեց 2 ժամ եւ 56 րոպե։

Նադալի մրցակիցը եզրափակիչում կլինի աշխարհի երկրորդ ռակետ, ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւի եւ չորրորդ ռակետ, հույն Ստեֆանոս Ցիցիպասի դիմակայության հաղթողը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս