23:46  ,  27 հունվարի, 2022

Ռոնալդուն Դուբայի էմիրի հետ հանդիպմանը եղել է հայկական բրենդի հագուստով (ֆոտո)

Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ) կարճատեւ արձակուրդն անցկացնող Կրիշտիանու Ռոնալդուն հանդիպում է ունեցել ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, Դուբայի էմիր, շեյխ Մոհամեդ իբն Ռաշիդ Ալ Մակթումի եւ նրա որդու՝ Դուբայի թագաժառանգ արքայազն, շեյխ Համդանի հետ, հաղորդում է thenationalnews-ը։

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» 36-ամյա պորտուգալացի հարձակվողը եղել է հայկական AZAT MARD բրենդի հուդիով։ Մանչեսթերում եւ Լոնդոնում խանութներ ունեցող ընկերության համահիմնադիրներից է նախկին ֆուտբոլիստ Կարեն Չոբանյանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում