23:06  ,  27 հունվարի, 2022

Բռնցքամարտի Հայաստանի առաջնությունում հայտնի են 5 քաշային կարգի եզրափակիչների մասնակիցները

Բռնցքամարտի Հայաստանի առաջնությունում հայտնի են դարձել 5 քաշային կարգի եզրափակիչների մասնակիցները, հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը: 48 կգ քաշային կարգում Գյումրու մարզադպրոցի սան Սեյրան Վարդանյանը առավելության հասավ Արմեն Ղուշչյանի նկատմամբ: 54 կգ քաշային կարգում Վլադիմիր Ենգիբարյանի մազրադպրոցը ներկայացնող Էրիկ Թոխյանը համառ պայքարում հաղթեց աշխարհի առաջնության մասնակից Վահե Բադալյանին: Նույն քաշային կարգում եզրափակիչի ուղեգիր ձեռք բերեց նաև Ջանիկ Սահակյանը, որն առավելության հասավ Սուրեն Ռուբինյանի նկատմամբ: 57 կգ քաշային կարգում Արթուր Բազեյանը մեծ առավելությամբ հաղթեց Դավիթ Հովհաննիսյանին: Եզրափակիչում նա կմրցի օլիմպիական հերթափոխի քոլեջի սան Ռուսլան Ասլիկյանի հետ:

71 կգ քաշային կարգում եզրափակիչ դուրս եկան Գեղարքունիքը ներկայացնող Նարեկ Զախարյանն ու Հայրիկ Նազարյանը: 75 կգ քաշային կարգի քառորդ եզրափակիչում հաղթանակներ տարան Լիպարիտ Ուստյանը, Սուրիկ Համբարյանը, Լիպարիտ Ղուլարյանն ու Վաղթանգ Հարությունյանը: 80 կգ քաշային կարգում եզրափակիչ են դուրս եկել մինչև 22 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոն Համբարձում Հակոբյանն ու Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր Գոռ Ներսիսյանը: 92 կգ քաշային կարգում էլ հաղթանակ է տարել Նարեկ Մանասյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս