22:22  ,  27 հունվարի, 2022

Սերխիո Ռամոս. Աշխարհի լավագույն ֆուտբոլիստները ցանկանում են տեղափոխվել ՊՍԺ

Ֆրանսիական ՊՍԺ-ի իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը խոսել է փարիզյան ակումբի զարգացման ռազմավարության բացառիկության մասին։

«Հիմա ՊՍԺ-ն գերազանց վիճակում է, լավ արագություն է հավաքել, եւ մենք մտադիր ենք հաղթել բոլոր մրցաշարերում։ Ակումբն այնքան էլ հարուստ պատմություն չունի, բայց այստեղ կառուցվում է բացառիկ նախագիծ, եւ աշխարահի լավագույն ֆուտբոլիստները ցանկանում են խաղալ ՊՍԺ-ում։

Իմ հավակնություններն էլ նախկինի նման մնացել են նույնը՝ հաղթել բոլոր հանդիպումներում եւ մրցաշարերում»,- Ռամոսի խոսքը մեջբերում է Marca-ն։

Հիշեցնենք, որ Սերխիո Ռամոսը Ֆրանսիայի առաջնության 22-րդ տուրում «Ռեյմսի» դեմ խաղում խփել էր առաջին գոլը փարիզյան թիմում։ ՊՍԺ-ն «Ռեյմսին» հաղթել էր 4։0 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English