21:25  ,  27 հունվարի, 2022

ԱԱ. Իրանի հավաքականը նվաճեց եզրափակիչ մրցաշարի ուղեգիր (ֆոտո)

Ֆուտբոլի Իրանի հավաքականը երրորդ անգամ անընդմեջ նվաճեց աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի ուղեգիր։

Ընտրական մրցաշարի 7-րդ տուրում Իրանի թիմը Թեհրանում ընդունեց Իրաքի թիմին եւ առավելության հասավ նվազագույն հաշվով։ Միակ գոլը 48-րդ րոպեին խփեց պորտուգալական «Պորտուի» հարձակվող Մեհդի Տարեմին։

A խմբում Իրանի թիմը վաստակեց 19 միավոր եւ երրորդ տեղում 9 միավորով գտնվող Արաբական Միացյալ Էմիրությունների թիմի համար դարձավ անհասանելի։ Երկրորդ տեղում ընթացող Հարավային Կորեան ունի 17 միավոր։ Խմբում առաջին երկու տեղերը գրաված թիմերը նվաճում են եզրափակիչ մրցաշարի ուղեգիր, երրորդ տեղ գրաված թիմը՝ անցումային հանդիպումների մասնակցելու իրավունք։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում