19:48  ,  27 հունվարի, 2022

AusOpen. Տիտղոսը կվիճարկեն Էշլի Բարթին ու Դանիել Քոլինզը (ֆոտո, վիդեո)

Թենիսի Ավստրալիայի բաց առաջնության կանանց մենախաղի տիտղոսը կվիճարկեն աշխարհի առաջին ռակետ, ավստրալացի Էշլին Բարթին ու 27-րդ ռակետ, ամերիկացի Դանիել Քոլինզը։

Էշլի Բարթին 6:1, 6:3 հաշվով պարտության է մատնել ամերիկացի Մեդիսոն Քիսին։ Պայքարը տեւել է 1 ժամ եւ 2 րոպե։

Դանիել Քոլինզը մրցել է լեհ Իգա Սվենտեկի (7) հետ եւ նույնպես խնդիրներ չի ունեցել՝ 6:4, 6:1։ Մրցախաղը տեւել է 1 ժամ եւ 18 րոպե։

Եզրափակիչը տեղի կունենա հունվարի 29-ին։ Էշլի Բարթին 42 տարի անց կլինի Ավստրալիայի առաջին ներկայացուցիչը Ավստրալիայի բաց առաջնության կանանց մենախաղի եզրափակիչում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում