17:14  ,  27 հունվարի, 2022

Պրեմիեր լիգա. Ամսվա լավագույն մարզիչի մրցանակի հավակնորդները

Անգլիական Պրեմիեր լիգան հրապարակել է հունվարի լավագույն մարզիչի մրցանակի չորս հավակնորդների անունները։

Մրցանակին հավակնում են կատալոնացի Խոսեպ Գվարդիոլան («Մանչեսթեր Սիթի», 3 հաղթանակ, 1 ոչ ոքի), գերմանացի Յուրգեն Կլոպը («Լիվերպուլ», 3 հաղթանակ, 1 ոչ ոքի), պորտուգալացի Բրունու Լաժեն («Վուլվերհեմփթոն», 3 հաղթանակ), անգլիացի Դին Սմիթը («Նորվիչ Սիթի», 2 հաղթանակ, 1 պարտություն)։

Հիշեցնենք, դեկտեմբերին Պրեմիեր լիգայի լավագույն մարզիչ էր ճանաչվել Գվարդիոլան։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English