16:26  ,  27 հունվարի, 2022

«Ռեալը» մտադիր է ձեռք բերել Ֆրանսիայի հավաքականի խաղացողին

Մադրիդի «Ռեալը» ցանկանում է ձեռք բերել «Մոնակոյի» կիսապաշտպան Օրելիեն Տչուամենիին, հաղորդում է Marca-ն։ Արքայական ակումբի սկաուտական բաժնի ղեկավարը մի քանի օր եղել է Մոնակոյում, զրուցել է ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ։

Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմում Ֆրանսիայի հավաքականի 22-ամյա ֆուտբոլիստին դիտարկում են հենակետային կիսապաշտպանի դիրքում բրազիլացի Կազեմիրոյի եւ Ֆրանսիայի հավաքականի խաղացող Էդուարդո Կամավինգայի հետ մրցակցությունն ուժեղացնելու համար։

Ընթացիկ մրցաշրջանում Օրելիեն Տչուամենին «Մոնակոյի» հետ մասնակցել է 31 հանդիպման, խփել 2 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում