14:32  ,  27 հունվարի, 2022

«Մանչեսթեր Սիթին» պատրաստ է 10 միլիոն եվրո առաջարկել Պաուլո Դիբալային

Անգլիայի «Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալային ծառայություններով, հաղորդում է Gazzetta dello Sport-ը։

Արգենտինացի ֆուտբոլիստի պայմանագիրն իտալական ակումբի հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը, եւ նա կարող է անվճար միանալ մանչեսթերյան ակումբին, որը պատրաստ է 28–ամյա խաղացողին առաջարկել տարեկան 10 միլիոն եվրո աշխատավարձ։

Ընթացիկ մրցաշրջանում Պաուլո Դիբալան մասնակցել է 23 հանդիպման, խփել 11 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում