13:21  ,  27 հունվարի, 2022

Նադալ․ Բերետինին լավագույններից մեկն է աշխարհում, շատ բարդ կլինի

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 20-ակի հաղթող, իսպանացի Ռաֆայել Նադալը իտալացի Մատեո Բերետինիի հետ առաջիկա դիմակայությունում սպասում է բարդ պայքար։

«Մատեոն լավագույն թենիսիստներից մեկն է աշխարհում։ Շատ բարդ կլինի։ Միայն 100 տոկոս գերլարումով եւ ամենաբարձր մակարդակի վրա խաղալու դեպքում՝ կարող եմ հավակնել եզրափակիչում խաղալուն։

Իհարկե, վերջին տարիներին կասկածներ ունեցել եմ կարիերայիս եւ այսքան բարձր մակարդակում մրցելույթներիս վերաբերյալ, բայց հիմա ինձ գերազանց եմ զգում։ Արդեն հասել եմ կիսաեզրափակիչ եւ ունեմ տիտղոսի համար պայքարելու հնարավորություն»,- Նադալի խոսքը մեջբերում է AusOpen-ի կայքը։

Բերետինի - Նադալ մրցախաղը տեղի կունենա հունվարի 28-ին։ Եզրափակիչի մյուս ուղեգիրը կվիճարկեն ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւն ու հույն Ստեֆանոս Ցիցիպասը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում