12:42  ,  27 հունվարի, 2022

Ուկրաինա - Հայաստան հանդիպումը տեղի կունենա Լվովում

Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիան հաստատել է Ազգերի լիգայի խմբային փուլի տնային հանդիպումների անցկացման վայրը։

Հայաստանի (հունիսի 11-ին) եւ Իռլանդիայի (հունիսի 14-ին) հավաքականներին ուկրաինացիները կընդունեն Լվովում, հաղորդում է Sport.ua-ն։

Ուկրաինա - Շոտլանդիա հանդիպումը (սեպտեմբերի 26-ին) կանցկացվի Կիեւի «Օլիմպիական» ստադիոնում։

Ազգերի լիգա, խմբային փուլ, B լիգա, առաջին խումբ, Հայաստանի հավաքականի խաղացանկը

Հունիսի 4․ Շոտլանդիա - Հայաստան

Հունիսի 7․ Հայաստան - Իռլանդիա

Հունիսի 11․ Ուկրաինա - Հայաստան

Հունիսի 14․ Հայաստան - Շոտլանդիա

Սեպտեմբերի 23․ Հայաստան - Ուկրաինա

Սեպտեմբերի 26․ Իռլանդիա - Հայաստան

B լիգայի 4 խմբերի հաղթողները հաջորդ մրցաշրջանում հանդես կգան A լիգայում։ Խմբերում վերջին տեղ գրաված հավաքականները կնահանջեն C լիգա։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով