12:14  ,  27 հունվարի, 2022

«Չելսիի» աստղերը դժգոհ են Տուխելից

Լոնդոնի «Չելսիի» մի քանի աստղային ֆուտբոլիտներ դժգոհ են թիմի գերմանացի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելից, հաղորդում է The Athletic-ը։

Բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն եւ մի քանի այլ խաղացողներ դժգոհ են Տուխելի քննադատությունից, որը նա դրսեւորում է հանդիպումների ժամանակ խաղադաշտում։ Դա հանգեցրել է ֆուտբոլիստների զգուշավորության եւ ռիսկի դիմելուց խուսափելուն։

Խաղացողների եւ դիրքերի ռոտացիան ու կայունության բացակայությունը նույնպես դժգոհություն են առաջացրել։

Հիշեցնենք, որ Տուխելը Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի վարկածով ճանաչվել է 2021թ․ աշխարհի լավագույն մարզիչ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում