11:24  ,  27 հունվարի, 2022

«Ալաշկերտը» պայմանագիր է կնքել ղազախ հարձակվողի հետ

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» պայմանագիր է կնքել  ղազախ հարձակվող Ալեքսեյ Ռոդիոնովի հետ, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։

27-ամյա ֆուտբոլիստի նախորդ ակումբը «Ատիրաուն» էր, որի կազմում նա հանդես էր գալիս Արամ Ոսկանյանի գլխավորությամբ:

Ղազախստանի Մ-19 և Մ-21 հավաքականները ներկայացրած Ռոդիոնովը հաճախել է բրազիլական «Olé Brasil»  ակադեմիա, հանդես է եկել նաև «Աստանայում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում