10:57  ,  27 հունվարի, 2022

Բրայանտի եւ նրա դստեր հուշարձանը տեղադրվել է ուղղաթիռի կործանման վայրում (ֆոտո)

Կալաբասասում (ԱՄՆ) բացվել է օդային աղետում զոհված լեգենդար ամերիկացի բասկետբոլիստ Կոբի Բրայանտի եւ նրա դուստր Ջիաննայի հուշարձանը։ Քանդակագործ Դեն Մեդինայի ստեղծած քանդակը  տեղադրվել է այն վայրում, որտեղ կործանվել էր նրանց ուղղաթիռը։ 

Հիշեցնենք, որ ողբերգությունը տեղի էր ունեցել 2020թ․ հունվարի 26-ին։ 41-ամյա Բրայանտն ու նրա 13-ամյա դուստր Ջիաննան զոհվել էին ուղղաթիռի ընկնելու հետեւանքով։ 

Բրայանտը կարիերան ավարտել էր 2016-ին։ Նա NBA-ի հնգակի եւ Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն էր։

View this post on Instagram

A post shared by MEDINA (@medina_sculpture)

View this post on Instagram

A post shared by MEDINA (@medina_sculpture)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս